воскресенье, 15 ноября 2015 г.

Աչքերը շատ բան կարող են ասել Ձեր մասին. ուշադիր եղեք

Ուշադիր եղեք. աչքերը շատ բան են ասում 
Եթե դուք ուշադիր հետևեք մարդու հայացքի ուղղություններին, ապա դուք կարող եք իմանալ, թե նա ինչ է մտածում: 
1.Մարդը նայում է ձախ և վերև, երբ հիշում է ինչ-որ պատկերներ: Աչքերի շարժումը այդ ուղղությամբ մարդը ակտիվացնում է տեսողական հիշողությունը: Օրինակ եթե հարցնեք “Ի՞նչ գույնի է եղել քո առաջին հեծանիվը”, ապա զրուցակիցը հավանական է, որ կնայի հենց ձախ և դեպի վերև:
2.Մարդը նայում է աջ և դեպի վերև, եթե պատկերացնում է ինչ-որ տեսողական կերպար, այլ կերպ ասած, աշխատացնում է ֆանտազիան: Օրինակ, եթե դու խնդրես զրուցակցին պատկերացնի, թե ի՞նչ տեսք կունենա խոհանոցը, եթե կարմիր գույն ներկեն: Ապա նրա հայացքը ակամայից կնայի աջ և վերև:
3.Մարդը նայում է ձախ, եթե փորձում է հիշել, թե ինչ է լսել: Այլ մարդկանց բառերը, կարծիքներ, երաժշտություն և այլն:
4.Մարդը նայում է աջ, եթե տվյալ պահին փորձում է գտնել համապատասխան բառ և ձևակերպել իր միտքը:
5.Ձախ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդ ինչ-որ բան է քննարկում ինքն իր հետ, ինքնավերլուծությամբ է զբաղված, կամ էլ ինչ-որ կարևոր որոշում է կայացնում`մտածելով դրական ու բացասկան հետևանքները:
6.Իսկ աջ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդու մոտ կինեսթետիկ հիշողություններն են աշխատում: Եթե մարդը այդ ուղղությամբ է նայում, ապա նա հիշում է իր զգացմունքներն ու զգացողությունները: Կարող ես ծանոթիդ հարցնել, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ բրդյա շարֆը կպնում է մարմնին, և կտեսնես, որ նրա հայացքի ուղղությունը կթեքվի աջ և ներքև:Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/450486794989729

Комментариев нет:

Отправить комментарий