воскресенье, 15 ноября 2015 г.

Ընթացիկ իրադարձություններ 2015 թ

Նոյեմբերի 9-13[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի դասընթացը ՀԲԸՄ Վիրտուալ համալսարանում
Նոյեմբերի 9, 11 և 13-ին ՀԲՄԸ Վիրտուալ համալսարանում տեղի ունեցան Վիքի խմբագրման դասընթացներ։

Նոյեմբերի 11[խմբագրել]

Նոյեմբերի 11-ին Մրգավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ, որի ժամանակ աշակերտները գործնականորեն փորձարկեցին նախորդ դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ավազարկղերում ստեղծեցին հոդվածներ։

Նոյեմբերի 4[խմբագրել]

Վիքի-դասընթաց տեղի ունեցավ Մրգավան գյուղի միջնակարգ դպրոցում։ Դասընթացին մասնակցեցին 6-11-րդ դասարանի աշակերտներ, ովքեր ծանոթացան խմբագրման գործիքներին։

Հոկտեմբերի 30[խմբագրել]

Վորքշոփ Այբ ավագ դպրոցում, հոկտեմբերի 30, 2015
Երևանի Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի 10֊րդ դասարանի աշակերտների համար։

Հոկտեմբերի 28[խմբագրել]

Ստեղծվեց հայերեն Վիքիպեդիայի 190000-րդ հոդվածը՝ Բագրատ III (Վրաց արքա)։

Հոկտեմբերի 27-նոյեմբերի 1[խմբագրել]

Վիքիդաընթաց մարզերի ուսուցիչների համար և Վիքին սիրում է գիտություն կրթական միջոցառումների մասնակիցների համատեղ խմբակային նկարը։
Հոկտեմբերի 27-նոյեմբերի 1-ը Աղվերանի Ոսկե գետակ հանգստյան տանն ընթանում է Վիքիպեդիայի դասընթաց մարզերի երիտասարդ ուսուցիչների և մասնագետների համար։

Հոկտեմբերի 11[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանը Գյումրու ԲարՔեմփում ներկայացրեց Վիքիպեդիան և քույր նախագծերը։

Հոկտեմբերի 9[խմբագրել]

Հանդիպում Դեն Գիլմորի հետ
Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ամերիկացի գրող և լրագրող Դեն Գիլմորի հետ։ Հանդիպման ժամանակ սկայպով զրույց եղավ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի հետ։

Սեպտեմբերի 25-27[խմբագրել]

Վիքին սիրում է գիտություն երկօրյակի խմբակային լուսանկար
Աղվերանում տեղի ունեցավ Վիքին սիրում է գիտություն (2015-2016) նախագծի առաջին երկօրյակը։

Սեպտեմբերի 24[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի աշակերտների հետ։

Սեպտեմբերի 18[խմբագրել]

Վորքշոփ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների հետ
Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողների հետ։

Սեպտեմբերի 17[խմբագրել]

Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի աշակերտները
Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցի աշակերտների հետ։

Սեպտեմբերի 10-13[խմբագրել]

Կենտրոնական և Արևելյան Վիքիմեդիաների հավաքի մասնակիցների խմբակային լուսանկար
Էստոնիայում տեղի ունեցավ Կենտրոնական և Արևելյան Վիքիմեդիաների հավաքը։ Ներկա էին David Saroyan և SusikMkrմասնակիցները։

Սեպտեմբերի 1-30[խմբագրել]

Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստանի լոգոն
Սեպտեմբերի 1-ից 30-ը Հայաստանը մասնակցել է Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Մրցութի շրջանակներում կազմակերպվեց լուսանկարչական շրջայց Հայաստանի մի շարք հուշարձաններում։

Օգոստոսի 16-29-ը[խմբագրել]

Ամառային Վիքի Ճամբար 2015-ի երկրորդ հերթափոխի խմբակային լուսանկար
Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստանյան տանը տեղի ունեցավ Ամառային Ճամբար 2015-ի երկրորդ հերթափոխը։

Օգոստոսի 7[խմբագրել]

Ստեղծվեց հայերեն Վիքիպեդիայի 180000-րդ հոդվածը՝ Բրինդիզի (գավառ)-ը։

Օգոստոսի 3-12[խմբագրել]

Օգոստոսի 3-12-ը «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» հովանավորությամբ Զմմառի «Հայր Շելհուպ» կենտրոնում տեղի ունեցավ Ուիքի Ճամբար, որին մասնակցեց լիբանանահայ 10 վարժարանից 43 աշակերտ։

Հուլիսի 22[խմբագրել]

Վորքշոփ ՀԲԸՄ-ի երիտասարդների հետ
Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ՀԲԸՄ-ի երիտասարդների հետ։ Վորքշոփին նրանք ծանոթացան Վիքի նախագծերին և խմբագրման կանոններին ու ձևերին։

Հուլիսի 15[խմբագրել]

2015 թ. հուլիսի 15 -ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 38-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Կոֆի Ավունորն էր:

Հուլիսի 10[խմբագրել]

Վորքշոփ ՀՊՏՀ ԳՄ հենակետային վարժարանում
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ հենակետային վարժարանում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար։

Հուլիսի 8[խմբագրել]

Վորքշոփ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար։

Հուլիսի 2[խմբագրել]

2015 թ. հուլիսի 2 -ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 39-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Սեմ Ջոնսոնն էր:

Հունիսի 21 - հուլիսի 4[խմբագրել]

Ամառային Ճամբար 2015-ի առաջին հերթափոխ
Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստանյան տանը տեղի ունեցավ Ամառային Ճամբար 2015-ի առաջին հերթափոխը։

Հուլիսի 19-20[խմբագրել]

Վիքիկոնֆերանս Երևան 2015
Լուսանկարներն՝ այստեղ։

Հունիսի 19[խմբագրել]

Գրասենյակի բացում
Բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակը։

170.000 հոդված[խմբագրել]

Հունիսի 17-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 170 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ)ն է։

Մայիսի 26-31[խմբագրել]

160.000 հոդված[խմբագրել]

Մայիսի 3-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 160 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Լուչինյանոն է:

Ապրիլի 20[խմբագրել]

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորոքշոփ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։

Ապրիլի 3-9[խմբագրել]

Վիքի դասընթաց Լիբանանի հայ համայնքի կրթական հաստատությունների և մամուլի աշխատակիցների համար
Ապրիլ 3-10-ը Գյուլբենկյան Հիմնադրամի աջակցությամբ Աղվերանում կազմակերպվեց «Վիքի դասընթաց Լիբանանի հայ համայնքի կրթական հաստատությունների և մամուլի աշխատակիցների համար»։

Մարտի 27[խմբագրել]

2015 թ. մարտի 27-ին Հայերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով բարձրացավ 40-րդ հորիզոնական։ Հոբելյանական հոդվածը Սան Ջերվազիո Բրեշանոն էր:

Մարտի 26[խմբագրել]

Վորքշոփ «Հայ գիրք» գրախանութում
ԳԼԱՄ նախագծի շրջանակներում վորքշոփ տեղի ունեցավ «Հայ գիրք» գրախանութում։

150.000 հոդված[խմբագրել]

Մարտի 16-ին Հայերեն Վիքիպեդիան հատեց 150 000-ի սահմանագիծը: Հոբելյանական հոդվածը Շչեբնյուխան է:

Փետրվարի 27 - մարտի 1[խմբագրել]

Փետրվարի 27 - մարտի 1-ը Աղվերանում անցկացվեց Վիքին սիրում է գիտություն նախագծի հինգերորդ երկօրյակը։

Комментариев нет:

Отправить комментарий