понедельник, 16 ноября 2015 г.

Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմը» ֆիլմը օնլայն

Ֆիլմի գլխավոր հերոսը ՄԱԿ-ի նախկին քննիչ Լեյն Ջերրին է (Բրեդ Փիթ), ով զոմբիների համաճարակի վկա է դառնում:
Անհայտ վարակի զոհ են դառնում աշխարհի միլիարդավոր մարդիկ: Նրանք վերածվում են ագրեսիվ եւ անկառավարելի էակների: Կնոջն ու երկու դուստրերին փրկելու համար Լեյնը ստիպված հրաժեշտ է տալիս նրանց եւ ուղեւորվում աշխարհի տարբեր անկյուններում ճամփորդության՝ համաճարակի պատճառը գտնելու համար:

Աշխարհի 5 ամենաթանկ հեռախոսները

 1. Celsius X VI II Papillon Tourbillon                                                                                                                                                     Celsius ընկերությունը միակն է աշխարհում, որը միաձուլել է քրոնոմետրը և բջջային հեռախոսը և ստեղծել է կոլեկցիոն գործ Celsius X VI II Papillon Tourbillon անունով: Հեռախոսը զարդարված չէ թանկարժեք մետաղներով և քարերով: Նրա իրական զարդը համարվում է ներկառուցված տուրբիյոն մեխանիզմը, որի աշխատանքին կարելի է հետևել թափանցիկ վերին վահանակի միջոցով: Հեռախոսի արժեքը կազմում է 275 000 դոլար:                         . Mobiado Professional 105 GMT
Այս հեռախոսը պատրաստված է սև էբեն կոչվող փայտից, որը վերևից պատված է գերկայուն ապակով: Հեռախոսի ստեղները պատրաստված են թանկարժեք քարերից, իսկ վերնամասը՝ ձեռքով հղկված պղնձից: Այս հեռախոսի գինը պայմանական է:                                                                                                                                                    3. Երրորդ տեղում է գտնվում Ulysse Nardin Chairman Luxury Hybrid հեռախոսը: Այս հեռախոսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա լիցքավորվում է ոչ թե հոսանքից, սովորական ավանդական ձևով, այլ մեխանիկական ժամացույցի նման՝ թափ տալով: Հեռախոսի գինը կազմում է 129 000 դոլար:                             4. Չորրորդ տեղում է գտնվում Aesir Copenhagen Luxury by Yves Behar հեռախոսը: Այս հեռախոսի վերնամասը պատրաստվում է երկու տարբերակներով՝ առաջինը պատրաստվում է 18-կարատանոց դեղին ոսկուց, իսկ երկրորդ տարբերակը՝ 316Լ չժանգոտվող պողպատից շափյուղա կոչվող թանկարժեք քարերի բյուրեղիկներով: Հեռախոսի արժեքը կազմում է 59. 000 դոլար:                                                                                                                                         5. Հինգերորդ տեղում է գտնվում Vertu Boucheron 150 Mobile Phone հեռախոսը: Այս հեռախոսի արտաքին տեսքը հիշեցնում է ավելի շատ ոսկյա բյուրեղիկի, քան թանկարժեք մետաղ: Հեռախոսի գինը պայմանագրային է:

Հին գրքերը մահացու վտանգավոր են

Գրքերը մահացու վտանգի աղբյուր են: Նման եզրահանգման են եկել գիտնականները,- գրում է rosbalt.ru-ն:

Հատկապես վտանգավոր կարող են լինել հին կամ, որ ավելի վատ է, անտիկվար գրքերը: Բացի այն, որ գրքերի փոշին ուժեղ ալերգեն է, գրքերի մեջ նաև գրքային լվերի ու կեղծ կարիճների ձվեր են լինում: Տարիների հետ այդ մակաբույծների թիվն ավելի ու ավելի է շատանում:

Վերջին ժամանակներս գրքային ալերգիայից գրադարանավարների մահվան մի քանի դեպքեր են գրանցվել: Վտանգից զերծ մնալու համար տանը չպետք է պահել 10 տարուց ավելի վաղ լույս տեսած գրքեր ու հրատարակություններ:

Հայտնագործություններ. Համակարգիչ

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։
Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: 
Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:


Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:

Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:

Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը:

Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC(Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM_ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Mainframe տեսակի համակարգիչների շուկայում իշխող IBM_ը IBM PC_ին արտադրելուց հետո դարձավ նաև այդ բնագավառի առաջատարը:Հին համակարգիչ

IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982-ում այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:

           1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսորի հիման վրա
           1987թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսորի հիման վրա
           1989թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսորի հիման վրա
           1994թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսորի հիման վրա
           1996թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro պրոցեսորի հիման վրա
           1997թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսորի հիման վրա
           1999թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium պրոցեսորի համան վրա
           2000թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսորի հիման վրա

 Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների.... 

Հայտնագործություններ. Կիթառ

Կիթառը աշխարհում ամենահայտնի լարային գործիքն է:

Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից: 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում: 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում:

Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում: Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք:
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ` կիթառի վարպետ կամ լյուտյե:

10 հետաքրքիր հանելուկ, որ կաշխատեցնեն Ձեր գլուխը

1. Դա մարդուն երեք անգամ է տրվում. առաջին երկու անգամն անվճար, իսկ երրրոդի համար հարկավոր է վճարել:

2. Իմ ծանոթը օրը 10 անգամ կարող է մորուք սափրել, սակայն, միևնույնն է, մորուքով է ման գալիս: Ինչպե՞ս է դա հնարավոր:

3. Մի անգամ աղջիկը նախաճաշի ժամանակ հանկարծակի գցում է իր մատանին սուրճով լի բաժակի մեջ: Ինչու՞ է այն չոր մնացել:

4. Ո՞ր դեպքում ենք մենք` նայելով 2 թվին, ասում «տասը»:


5. Մի մարդ խնձոր էր գնում` հատը 5 դոլարով և վաճառում էր 3 դոլարով: Որոշ ժամանակ անց նա միլիոնատեր դարձավ: Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:


6. Դուք կանգնած եք երկու նույնանման դռների առջև, որոնցից մեկը տանում է դեպի մահը, իսկ մյուսը դեպի երջանկություն: Դռները պաշտպանում են երկու պահակներ, որոնցից մեկը միշտ ճիշտն է ասում, իսկ մյուսը միշտ ստում է: Բայց Դուք չգիտեք, թե ով` ով է: Դուք կարող եք հարց տալ պահակներից միայն մեկին: Ի՞նչ հարց է պետք տալ, որպեսզի չսխալվեք դռան ընտրությամբ:


7. Ձեզ առաջարկում են ֆինանսական վերլուծաբանի աշխատանք հայտնի ընկերությունում: Խոստանում են վճարել 100.000 դոլար տարեկան աշխատավարձ և բարձրացման երկու տարբերակ: ա. Տարեկան մեկ անգամ աշխատավարձի բարձրացում 15 000 դոլարով: բ. Կես տարին մեկ անգամ 5 000 դոլարով: Ո՞ր տարեբակն է ավելի շահավետ:


8. Մի սենյակում երեք լամպ կար: Մյուս սենյակում երեք անջատիչ: Հարկավոր է որոշել, թե որ անջատիչը, որ լամպի համար է: Լամպերի սենյակ կարելի է միայն մեկ անգամ մտնել:



9. Երեք հավ երեք օրվա ընթացքում երեք ձու է ածում: Ինչքա՞ն ձու կածեն 12 հավը 12 օրերի ընթացքում:


10. Երկու տղա խաղում էր կեղտոտ մութ վերնահարկում: Հետո նրանք ներքև իջան: Նրանցից մեկի դեմքը ամբողջովին կեղտոտվել էր, իսկ մյուսինը մաքուր էր մնացել: Չնայած դրան` միայն մաքուր երեսով տղան գնաց լվացվելու: Ինչո՞ւ:



Ահա և պատասխանները.

1. Ատամներ:


2.Նա մորուքներ է սափրում:


3. Սուրճը պատրաստի վիճակում չէ:


4. Երբ մենք նայում են ժամացույցին, որ ցույց է տալիս որևէ ժամի տասը րոպեն:


5.Նա միլիարդատեր էր:


6.Լուծումներից մեկը. «Եթե ես խնդրեմ ինձ ցույց տալ երջանկության տանող դուռը, ո՞ր դուռը ցույց կտա մյուս պահակը»: Այնուհետև պետք է ընտրել հակառակ դուռը: 


7.Երկրորդը: Առաջին տարբերակի դեպքում. 1 տարի-$100 000, 2 տարի-$115 000, 3 տարի-$130 000, 4 տարի-$145 000 և այդպես շարունակ: Երկրորդ տարբերակ. 1 տարի-$50 000 + $55 000 = $105 000, 2 տարի-$60 000 + $65 000 = $125 000, 3 տարի-$70 000 + $75 000 = $145 000, 4 տարի-$80 000 + $85 000 = $165 000 և այդպես շարունակ:


8.Պետք է սկզբում միացնել մի լամպ և մի փոքր սպասել, հետո միացնել հաջորդը և հետո միանգամից անջատել դրանք: Առաջինն ամենատաքը կլինի, երկրորդը թեթևակի տաք, իսկ երրորդը սառը:


9.Մեկ հավը երեք օրվա ընթացքում մեկ ձու է ածում: 12 օրվա ընթացքում հավը 4 ձու կածի և հետևաբար 12 հավ 12 օրերի ընթացքում 48 ձու կածեն:


10.Մաքուր դեմքով տղան տեսավ, որ նրա ընկերոջ դեմքը կեղտոտ է և մտածեց, որ իր դեմքն էլ է նույն վիճակում: Իսկ կեղտոտ դեմքով տղան տեսնելով, որ ընկերոջ դեմքը մաքուր է, կարծեց, որ նրանն էլ է մաքուր:

Աղբյուր՝ Ավելին քան փաստեր

15 հետաքրքիր փաստ բիզնեսի մասին

  Բիզնեսը գործարարին կարող է նույնքան հաճույք պատճառել, որքան նկարելը նկարչին կամ երգելը երգչին: Դրանում ավելի ես համոզվում, երբ կարդում ես հետաքրքիր փաստեր բիզնեսի մասին, որոնք մտքովդ անգամ կարող է չանցնեին: Ձեզ եմ ներկայացնում 15 հետաքրքիր փաստեր բիզնեսի մասին, որոնք հանդիպեցի ռուսական բլոգներից մեկում: Դրանք ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև օգտակար ու կիրառելի: Շատ նոր բաներ կարող եք սովորել և շատ բաների մասին կարող եք պատկերացում կազմել:

1. Վիճակագրական տվյալների համաձայն՝ նորաբաց ռեստորանների 90%-ը փակվում է նույն տարում:

2. Երեքշաբթի օրը՝ աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրն է:

3. Մոտ 33 նոր ապրանքներ են հայտնվում յուրաքանչյուր օր աշխարհում, որոնցից 13-ը՝ խաղալիքներ:

4. Ամեն օր աշխարհում մոտ 65 մարդ դառնում է միլիոնատեր:

5. Սուրճը համարվում է երկրորդ ամենավաճառվող ապրանքն աշխարհում՝ բենզինից հետո:

6. Աշխարհի խաղալիքների մոտ 80%-ը արտադրված է Չինաստանում:

7. «McDonalds» ընկերության հիմնական եկամուտը գալիս է ըմպելիքները, ընդ որում՝ անկախ երկրից:

8. Խանութներում մանկական ապրանքները տեղադրվում են գետնին որքան հնարավոր է մոտ, որպեսզի երեխաները նկատեն դրանք:

9. Միլիոնատերերի մոտ 20%-ը երբեք չի սովորել համալսարանում:

10. «American Airlines» ընկերությանը հաջողվեց խնայել մոտ 40 հազար դոլար՝ ընդամենը հեռացնելով զեյթունի մեկ հատիկ բիզնես դասի ուղևորներին տրվող սալաթներից:

11. Խանութներում հաճելի հոտերի մեծ մասն արհեստական են: Դրանց նպատակը հաճախորդներին գնման դրդելն է: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է աշխատում սոված հաճախորդների համար:

12. Արագ սննդի հաստատություններում հաճախ միացնում են արագ երաժշտություն, քանի որ նման երաժշտության տակ հաճախորդներն ավելի արագ են վերջացնում իրենց ուտելիքը, հետևաբար՝ ավելի արագ է տեղ ազատվում մյուս հաճախորդների համար:

13. «Google»-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ցանկություն ունեին 1998թ-ին վաճառել «Google»-ը «Yahoo»-ին 1 միլիարդ դոլարով, բայց «Yahoo»-ն հրաժարվեց գործարքից: 7 տարի անց, 2005թ-ին, «Google»-ն արժեր արդեն 80 միլիարդ դոլար, իսկ ընկերության տարեկան եկամուտը կազմում էր 1,5 միլիարդ դոլար:

14. Գովազդային ծառայությունների շուկայի տարեկան շրջանառությունը կես տրիլիոն դոլար է: Համեմատության համար՝ ծխախոտի շուկայի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է 400 միլիարդ դոլար, որը 100 միլիարդ դոլարով պակաս է:

15. 20-րդ դարում ռուս գործարար Նիկոլայ Շուստովը որոշել էր առաջխաղացնել իր նոր կոնյակը մոսկովյան ռեստորաններում: Դրա համար նա վարձել էր երիտասարդների մի խումբ, որոնք գնում էին ռեստորաններով և պահանջում էին «Շուստովյան կոնյակ», որտեղ, իհարկե, նրանք այն չէին ստանում: Նման «կեղծ հաճախորդներն» աղմուկ էին բարձրացնում և հայտնում իրենց դժգոհությունը: Նման մարքեթինգային քայլի շնորհիվ մոսկովյան ռեստորանատերերն իմացան նոր կոնյակի մասին և սկսեցին գնել այն ստեղծարար գործարարից:

воскресенье, 15 ноября 2015 г.

30 հետաքրքիր փաստ մարդու մասին

48135244_3Մի քանի հետաքրքիր փաստ մարդու, նրա օրգանիզմի և նրա առօրյա կյանքի մասին.
1. Մարդիկ առավոտյան 1սմ ավելի բարձրահասակ են քան երեկոյան: Օրվա ընթացքում հոդերը սեղմվում են:
2. Տան փոշու մեծ մասը իրենից մարդու մեռած մաշկի շերտ է ներկայացնում:
3. Ցուցամատը ամենազգայուն մատն է:
4. Մարդու օրգանիզմը ստեղծում և սպանում է 15 միլիոն էրիտրոցիդ վայրկյանում:
5. Սնվելիս ժամանակավորապես վատանում է լսողությունը:
6. Ճաշի ժամանակ մարդը կուլ է տալիս մոտավորապես 295 անգամ:
7. Մարդու մաշկի մակերեսին ավելի շատ օրգանիզմներ կան, քան մարդիկ երկրի երեսին:
8. Երկրի երեսին ավելի շատ կենդանի մարդ կա, քան մահացած երկրի ամբողջ ընթացքում (մի փոքր կասկածելի է թվում այնպես չէ՞):
9. Որքան ցուրտ է սենյակում, որտեղ քնած եք, այնքան մեծ է հավանականությունը, որ կտեսնեք վատ երազ:
10. Միջատների կողմից ամենաշատ խայթոցները մարդու վրա բաժին է հասնում ոտքերին:
11. Կանայք թարթում են երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ:
12. Օրգանիզմի համար ավելի օգտակար է 2 4 ժամյա քնի ցիկլ, քան 1 8 ժամյա:
13. Մորուքի աճը միջինում կազմում է տարում 140մմ:
14. Վատ սանիտարական պայմանների հետևանքով ինֆեկցիաներից ամեն տարի մահանում է 4 միլոն մարդ :
15. Տղամարդու մազերի տրամագիծը կրկնակի անգամ մեծ է կանացի մազերի տրամագծից:
16. Եղունգը ավելի արագ աճում է միջնամատի վրա:
17. Ըստ վիճակագրության մարդը օրվա ընթացքում լոգարան է այցելում 6 անգամ:
18. Համի ռեցեպտորի բջիջների կյանքի տևողությունը 10 օր է;
19. Աշխարհի ամենաերիտասարդ ծնողների տարիքը 8 և 9 տարեկանն է: Նրանք ապրել են Չինաստանում 1910թ.:
20. Ամենահայտնի երիկամի քարը կշռում էր 1.36կգ:
21. Ըստ վիճակագրության մարդը կյանքի ընթացքում սափրվելու վրա ծախսում է 3350 ժամ, սափրելով 8.4 մետր մազ:
22. Աջ ձեռքով գրող մարդիկ, որպես օրենք ծամում են աջ կողմով, ձախով գրողները՝ ձախ կողմով:
23.  Աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ երեխա է ծնվում:
24. Եթե Ձեր ծարավը դադարել է, հարկավոր է ավելի շատ ջուր խմել, քանի որ օրգանիզմի ջրազրկման ժամանակ ծարավի զգացողությունը անջատվում է:
25. Ծիծաղը իջեցնում է տագնապ առաջացնող հորմոնների քանակը և ամրապնդում իմունային համակարգը: 6 տարեկան երեխաները օրվա ընթացքում ծիծաղում են միջինում 300 անգամ: Մեծահասակները ծիծաղում են օրական ընդամենը 15-100 անգամ:
26. Աղմուկը, որը մենք լսում ենք ծովային խխունջի խեցին ականջին մոտեցնելուց ինչպես հասկանում եք ամենևին էլ օվկիանոսի ձայնը չէ, այլ արյան ձայնն է, որը լցվում է երակներից ականջ:
27. Մարդկանց, որոնք թողնում են ծխելը հարկավոր է 1 ժամ քիչ քուն:
28. Ամեն տարի մոտ 4000 մարդ վնասվածք է ստանում թեյի փաթեթից:
29. 4-ամյա երեխան միջինում օրական 437 հարց է տալիս:
30. Մարդու օրգանիզմում մոտ 100 000 կմ անոթ կա:

Իսկ դուք գիտե՞ք, որ

Թիթեռները չեն կարողանում թռչել երկրաշարժի ժամանակ:
Խնձորն ավելի լավ է օգնում արթնանալ, քան սուրճը:
Իսկ դուք գիտե՞ք, որ որ մարդկանց 90 տոկոսը չի նկատում նախադասության սկզբում գրված «Որ»-ի կրկնությունը:
Առաջին մուլտհերոսը հայտնվել է 1910թ.-ին:
Վատ լուսավորության կամ համակարգչի էկրանից կարդալու դեպքում ամենեւին էլ չի վատանում տեսողությունը:
Առաջին դոմեյնը (Symbolics.com) գրանցվել է 1985թ. մարտի 15-ին: Այն մինչեւ այսօր օգտագործվում է:
Կիբերֆոբիան համակարգչից օգտվելու վախն է:
Ճապոնիայում փողոցները անուն չունեն:
Սպիտակ գինին ժամանակի ընթացքում մգանում է, իսկ կարմիր գինին' բացանում:
Ադոլֆ Հիտլերը բուսակեր է եղել:
Շանհայում անօրինական է կարմիր մեքենա ունենալը:
Մեկ գրամ ոսկուց կարելի է 3.5 կմ. հաղորդալար ստանալ:
Ամսական մոտավորապես 10 հազար թռչուն հարվածում է պատուհանին:
Անտարկտիդան անապատ է:
Ջոնի Դեփը երբեք չի նայում իր մասնակցությամբ ֆիլմերը:
Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են ասում:
Ամերիկացիների 40 տոկոսը ատամնաբույժի մոտ չի եղել:
Ֆլեշ մոբին դիտողի կարգավիճակում ներկայացող մարդկանց ասում են պինգվիններ:
Կարմիր գույնի շապիկ կրող ֆուտբոլիստների հաղթելու հավանականությունն ավելի մեծ է:
Թաթի մեջ եղած գծերը անհրաժեշտ են բռունցք անելու եւ իր բռնելու համար:
Իտալիայի բանկերից մեկում որպես գրավ ընդունվում է ռեջանո տեսակի պանիր:
Շոգից մահացող մարդկանց թիվը մինչեւ 2100թ. կկրկնապատկվի:
Facebook-ում գրանցվածների 10 տոկոսը մարդիկ չեն:
2030թ.-ին Հնդկաստանն ավելի շատ բնակչություն կունենա, քան Չինաստանը:
Ջուրը հոսանք չի փոխանցում:
1816թ. Հյուսիսային կիսագնդում ամառ չի եղել:
Սապֆիրն ու ռուբինը նույն քարն են:
Ethernet-ի հայտնագործողը' Ռոբերտ Մետկալֆը, հայտարարել է, որ կուտի իր խոսքերը, եթե 1996թ. ինտերնետը չմահանա: Եվ կերավ:
Գրավիտացիոն գնացքի միջոցով մենք կարող էինք աշխարհի ցանկացած կետին հասնել 42 րոպեում:
Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է:
Ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Էստոնիայի բնակիչների 90%-ը կապուտաչյա է:
Ազատության արձանը իրականում Նյու Յորքի տարածքում չէ գտնվում:
Նախկինում փոթորիկները կոչել են քաղաքական վատ գործիչների անունով:
Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկը ավարտվում է «Եւ բոլորը մահացան» բառերով:
Facebook-ում մեկ րոպեում ուղարկվում է 204 միլիոն նամակ, նայվում է 6 միլիոն էջ, իսկ Youtube-ում միացվում է 1 միլիոն 300 հազար տեսանյութ:
Վարունգը ոչ թե բանջար է, այլ մրգի տեսակ:
Սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են պահել իրենց պաշարի կեսը:
Սթիվեն Հոքկինգը կազմակերպել է «Երեկույթ ժամանակի ճանապարհորդների համար», որին հրավիրել է մահացած մարդկանց:
Հնդկացի Ջադավ Պայնենգը միայնակ աճեցրել է 550 հեկտար անտառ:
Արեւի էներգիան բավական է 5 միլիարդ տարվա համար:
Բարձր IQ ունեցող երեխաները ավելի հաճախ են թմրանյութ օգտագործում:
Եթե հաճախ խմեք լիմոնով թեյ, հնարավոր է հազվադեպ հանդիպող ոսկորային հիվանդություն ձեռք բերեք:
McDonalds-ի առաջին հաշվապահը սկզբում աշխատել է անվճար, իսկ հիմա նա ունի 28 միլիոն արժողությամբ բաժնեմաս:
Գազավորված քաղցր ըմպելիքները տարեկան 180.000 մարդու մահվան պատճառ են դառնում:
«Սեւ թռչնակ»' քարե ջութակ, որի վրա հնարավոր է նվագել:
Երկրաշարժերը ջուրը վերածում են ոսկու:
Բանտից ուղղաթիռով փախուստների 73 տոկոսը հաջող է անցել:
Կապիկները կարողանում եմ լավը վատից տարբերել:
Վաշինգտոնի ամեն 19-րդ բնակիչը փաստաբան է:
Երաժշտությունը մարդու ուղեղին այնպիսի հաճույք է պատճառում, ինչպիսին սեքսը:
ԱՄՆ-ում օրական 35.000 մարդ մահանում է գրիպից:
Աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 6700 տարբեր լեզուներ:
Ինտերնետային առաջին գովազդը դրվել է 1994 թվականին:
Հիտլերը Եվրոպայում վեց անգամ ավելի շատ լագեր է կառուցել, քան ասվում էր ժամանակին:
Աշխարհի ամենատարեց կինը 114-ամյա Միսաո Օակավան է:
Պեսիմիստներն ավելի երկար են ապրում, քան' օպտիմիստները:
Մեսսիի, Ռոնալդուի ուղեղները կարող են շատ արագ հասկանալ ուրիշ ֆուտբոլիստների խաբեությունը խաղի ժամանակ:
Չինգիզ Խանի ավերիչ արշավանքներից հետո Իրանի բնակչությունը կարողացել է վերականգնվել միայն 20-րդ դարի սկզբին:
Աշխարհում ավելի շատ վաճառվում է Рубик кубик, քան iPhone:
Mozzila firefox-ի լոգոյի վրա պատկերված է ոչ թե աղվես, այլ պանդա:
Մարդկանց ընդամենը 2 տոկոսն ունի կանաչ աչքեր:
Տղամարդկանց 43 տոկոսը արտասվել է սիրո պատճառով:
Ամենակարճ կանոնավոր ավիաթռիչքը աշխարհում ձգվում է ընդամենը երկու րոպե:
Եթե բժշկի խալաթ հագնեք, ապա ավելի լավ կմտածեք:
Քնի պակասը կարող է փչացնել Ձեր անձնական կյանքը:
Իսլանդիայում կա դպրոց էլֆերի համար:
Ժամանակակից դաջվածքի սարքը հայտնաբերել է Թոմաս Էդիսոնը:
Գերմանիայում բանտից փախուստը օրենքի խախտում չէ:
Սուրճից հնարավոր է թեյ եփել:
Մանուկ հասակում ռեփեր Էմինեմի ականջներն այնքան մեծ են եղել, որ ընկերները Միկի են անվանել նրան:
Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայում արգելվում է գնել կամ վաճառել կարմիր գույնի որեւէ բան:
Կրիպտոմնեզիան հիշողության կորստի ձեւ է, որի ժամանակ ուրիշի գաղափարները թվում են սեփական:
Տեսողական հիշողություն գոյություն չունի:
Android համակարգի կանաչ ռոբոտի անունը Էնդի է: Ի պատիվ Էնդի Ռուբինի, ով OC-ի ստեղծողներից մեկն է:
Աշխարհի ամենաթանկ շունն արժե 1.500.000 $: Տիբեթյան կարմիր մաստիֆ ցեղատեսակի շան անունը Big Splash է:
Հայտնի Աբբա խմբի «Happy New year» երգը սկզբում անվանվել է'«Daddy do not get drunk on Christmas day»: Թարգմանաբար նշանակում է՝ «Հայրի՛կ, չհարբես Ամանորին»:
Նորվեգիայում եկամտահարկը դեկտեմբերին երկու անգամ իջեցվում է, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ նվերներ գնել:
Snoop Dog-ը ցանկացել է վարձակալել մի ամբողջ քաղաք Լիխտեյնշտեյնում' տեսահոլովակ նկարահանելու համար:
Մինչ 20-րդ դարի սկիզբը չինացի արիստոկրատները իրենց ատամները ներկել են սեւ գույն:
Կալանավորման ամենաերկար ժամկետը ստացել է փոստատարը' 384912 տարի: Նա չի փոխանցել հասցեատերերին ավելի քան 43.000 նամակ:
«Jack Daniels»-ի հիմնադրի' Ջեք Դանիելի վերջին բառերն են' «եւս մեկ բաժակ խնդրեմ»:
Աշխարհի ամենաերկար բառն արտահայտելու համար հարկավոր է երեք ու կես ժամ:
Աշխարհի ամենաերկար ֆիլմի տեւողությունը 48 ժամ է: Այն սյուժե չունի եւ նկարահանված է «Undergraund» ժանրի մեջ:
Պատանիները, ովքեր Smartphone են օգտագործում, ավելի հաճախ են sex-ով զբաղվում: Այս եզրակացությանն են եկել հարավային Կալիֆորնիայի գիտնականները:
Հին հունարենում գոյություն չի ունեցել «կապույտ» բառը, իսկ երկնքի գույնը կոչվել է «բրոնզագույն»:
Գոյություն ունի կղզի, որը գոյություն չունի: Այն գտնվում է (էր) Կոռալլյան ծովում:
Ամենաերկար կոման տեւել է 42 տարի:
Մեքսիկայի պաշտոնական անվանումը' Մեքսիկայի Միացյալ Նահանգներ:
Աշխարհի 80 տոկոս անտառները այս պահի դրությամբ արդեն վերացվել են մարդկության կողմից:
Հարվարդի ուսանողները բրդուճ են բաց թողել տիեզերք:
Նիդերլանդներում ստեղծել են ինքնավերականգնվող բետոն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ սիրահարվում են երրորդ ժամադրությունից հետո, իսկ կանայք' 14-րդից հետո:
«Կայֆ» բառն առաջացել է արաբերեն «քեֆ» բառից, որ թարգմանաբար նշանակում է' «անգործության ժամանակն է»:
1923 թվականին ծնված տղամարդկանց 80 տոկոսը մահացել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:
«Լուսնային քայլվածք»-ի հեղինակը Մայքլ Ջեքսոնը չէ:
Հին ժամանակներում սեւ բիբարը արժույթ էր:
Chupa Chups-ի լոգոյի հեղինակը աշխարհահռչակ սյուռեալիստ Սալվադոր Դալին է:
Հին ժամանակներում դաջվածք անում էին ստրուկները:
Մեծ Բրիտանիայի թագուհին անձնագիր չունի:
Բրիտանուհի Օստին Քեթլը փոխել է իր անունը' դառնալով' Ես ատում եմ Թոմաս Քուկ ընկերությանը եւ նրա գործընկերոջը' Բիգ Շոթին, քանի որ նրանք հիմարեցնում են մարդկանց:
Ռուսների 90 տոկոսը չի հավատում հեռուստատեսային գովազդին:
Ալբերտ Էյնշտեյնը չէր հավատում աստվածաշնչային Աստծուն:
Սարսափ ֆիլմերը օգնում են նիհարեցմանը:
Եթե հրաժարվեք ծխախոտից, ապա Ձեր կյանքը կերկարի 10 տարով:
Հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելը առաջարկում էր որպես «ալո» օգտագործել «Էհոյ!»-ը: Այն ծովայինների բարբառից է եւ նշակում է' տախտակամածի վրա կանգնած մարդ:
Բամբասկոտությունը կարելի է հոգեբանորեն բացատրել. հայտնի է, որ երկու մարդկանց միջեւ քննարկումը' երրորդի մասին, ավելի է մոտեցնում բամբասկոտներին:
20-րդ դարում ստորջրյա նավերի կառուցման փորձեր է կատարվել:
Ամենաերջանիկ մարդիկ էգոիստներն են:
Գիշերային թիթեռնիկները թռչում են լամպի շուրջը երկրաչափական օպտիկայի օրենքի պատճառով:
Ատամը կարող է աճել քթի մեջ:
Դելֆինները քնում են միայն ուղեղի մեկ կիսագնդով:
Ջուլա Աբդուլան ձեռքերը լվանում է օրը 300 անգամ, իսկ գլուխը' 25:
Հնդկաստանը սպամ ուղարկող երկրների մեջ առաջատարն է:
Իսպանացի թագավոր Ֆիլիպ IV իր կյանքի ընթացքում մարդկանց վրա ծիծաղել է երկու անգամ, քանի որ ծիծաղը համարվել է թագավորությանը ոչ վայել պահվածք:
Խանութներում հնչում է դանդաղ երաժշտություն, որպեսզի Դուք երկար մնաք այդտեղ, իսկ Fast food-ի վայրերում հնչում է ակտիվ երաժշտություն, որպեսզի Դուք արագ ազատեք սեղանը:
Ըստ ՕՕՆ-ի' մինչեւ 2050 թվականը 20 տոկոսով կնվազի Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի բնակչության թիվը:
20-րդ դարի սկզբին հոգեբան Սկիները առաջարկում էր երեխաներին մեծացնել հատուկ տուփերի մեջ:
«Դոլար» բառը առաջացել է «Талер» բառից, որը եղել է գերմանական կոպեկ: Այն գոյություն է ունեցել մինչեւ 18-րդ դարը:
Քաղցը եւ քնելու պակասությունը վատ տրամադրության պատճառ են:
Աշխարհի ամենաերկար ցանկապատը Ավստրալիայում է:
Կանադայում արտադրում են տոմատի գինի:
Ուրուգվայի նախագահը աշխարհում ամենաաղքատ նախագահն է:
Louis Vuitton ընկերությունը չվաճառված պայուսակները այրում է:
Չղջիկները տեսնում են մարդկանց արյունատար անոթները:
Տղամարդիկ կանանցից շատ են ստում:
Քնած գեղեցկուհու սինդրոմը նյարդային խանգարման հետեւանք է, որի ժամանակ մարդը քնում է:
Հնդկաստանում կա «Հիտլեր» անունով շորի խանութ:
Գազարը սկզբում մանուշակագույն է եղել, իսկ նարնջագույն գազարը արհեստական աճեցվածն է:
1991 թվականի սեպտեմբեր 21-ին Հայաստանը անկախացավ:
Մարդն ունի երկու ուղեղ' մեկը գլխում է, մյուսը' ստամոքսում:
Գիտնականների համոզմամբ, եթե հատուկ քայլեր չձեռնարկվի, ապա 4 տարի անց Արկտիկայում սառույց չի լինի:
Ագռավները միակն են, մարդկանցից հետո, ովքեր կարողանում են գտնել պատճառահետեւանքային կապ:
Եթե Ձեր վախը արտահայտեք բարձրաձայն, ապա հնարավոր է ազատվել նրանից:
Լորդ Բայրոնը Քեմբրիջում ապրել է արջի հետ:
Չինաստանում դատապարտյալը կարող է վարձել մարդու, ով իր փոխարեն կնստի բանտում:
Երկուշաբթի օրերին մարդն արդյունավետ աշխատում է իր աշխատաժամի 3.5 ժամը:
Ատոմը հնարավոր չէ տեսնել:
Իտալիայում Mickey Mouse-ը հայտնի է եղել որպես Տոպոլինո. դրա համար է, որ 1932-1949 թվականների կոմիսքներում հենց այդ անունն է օգտագործվել:
Sponge Bob-ը մուլտֆիլմում վարորդական իրավունք չի ստացել ավելի քան մեկ միլիոն անգամ. 39-ը' «Նավակե դպրոց» - էպիզոդում, 57-ը' «Մինչեւ արցունքները հասցրած» - ում, եւ 1 258 058 անգամ' «Տիկին Պաֆ, դուք հեռացված եք» -ում:
Երկնքում աստղերն ավելի շատ են, քան մինչեւ հիմա ապրած բոլոր մարդկանց ուղեղի ծալքերն իրար միացրած:
Twitter-ում ամենաշատը կարդում են Lady Gaga-ին' 26 823 122 ընթերցող:
Այն ժամանակ, երբ մենք կմահանանք, մեզանից շատերը 25 տարի կանցկացնեն երազում, իսկ դրանից 6 տարին երազ է տեսնում:
Բացասական էներգիան ավելի է ազդում, քան դրականը:
Աշխարհի ամենթանկ պետհամարանիշը արժեցել է 14 միլիոն դոլար: Այն բաղկացած է եղել մեկ թվից' 1:
Մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը կարողացել է ճիշտ գուշակել իր մահվան օրը:
Continuum ամսագիրը, որը ժխտում էր ՍՊԻԴ-ի գոյությունը, փակվել է այն ժամանակ, երբ աշխատակիցներից երեքը մահացել են այդ հիվանդությունից:
Հնդկաստանում կլինի աշխարհում առաջին McDonalds-ը' նախատեսված բուսակերների համար:
Սթիվեն Բլումբերգ' աշխարհում եւ պատմության մեջ մեծագույն գրքի գող:
Կորություն ունեցող բաժակից գարեջուրն ավելի շուտ է թափվում, քան ուղիղ բաժակից:
Ֆուտբոլում ամենախոշոր հաշիվը եղել է 149:0
Ժամանակին պինգվիններն ունեցել են նույն հասակը, ինչ մարդիկ:
Ագռավները կարող են մարդուց վրեժ լուծել:
Առաջներում կակաոն վաճառվել է դեղատներում, որպես բուժիչ դեղամիջոց:
Էլեկտրական աթոռը ստեղծվել է ատամնաբույժի կողմից:
Հիտլերի մայրը ցանկացել է երեխային աբորտ անել, բայց բժիշկներն արգելել են:
Ալբերտ Էյնշտեյնը երբեք չի հիշել իր հեռախոսահամարը:
Ջորջ Բուշն ու Հյու Հենֆերը (PlayBoy) եղբայրներ են:
Չերչիլը ծնվել է ակումբում' կանացի զուգարանում:
Ok-ը աշխարհում ամենատարածված բառն է:
Guinness-ը ամեն օր վաճառում է 7 միլիոն բաժակ գարեջուր:
Մարդկության առաջացման գրքի համաձայն', հավը եղել է ձվից առաջ:
4-ամյա երեխան օրական տալիս է 400 հարց:
Մետրո Գոլդվին Մայերի լոգոտիպի առյուծը սպանել է իր մարզչին նկարահանման հաջորդ օրը:
Խաղային ատրակցիոնների այգում մահացու դեպքերից հետո ավելանում է այցելուների թիվը:
Լուսնի վրա կա գոլֆի երեք գնդակ:
Կեղտոտ ձյունն ավելի արագ է իջնում, քան սպիտակը:
1111111 х 1111111 = 1234567654321
Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շրթունքները նկարել է 12 տարի:
Անհնար է աչքերը բաց փռշտալ:
Սեքսը կարող է ամնեզիաի պատճառ հանդիսանալ:
Երաժշտությունը ստեղծում է արհեստական էվոլյուցիա:
Սալվադոր Դալին իր սյուր ռեալիստական նկարները ստեղծելիս օգտագործել է հատուկ մեթոդ:
Կա կարծիք, որ Փոլ Մքարթնին մահացել է 1966 թվականին, եւ իրեն փոխարինել է նմանակը:
Աշխարհի ամենամեծ ճագարն ունի 1 մ 20 սմ հասակ:
Գոյություն ունի հիվանդություն, որը մարդու մարմինը վերածում է հեղուկի եւ գազի:
Մարդու արյունը կարող է լինել կանաչ գույն:
Եթե դուք չիպսի տոպրակը բացեք ներքեւից, այլ ոչ թե վերեւից, այն ավելի համեղ կլինի:
Պատահում է այնպես, որ փղերը մահանալուց հետո կանգնած են մնում:
Մերելին Մոնրոյի IQ-ն ավելի բարձր է եղել (168), քան Էյնշտեյնինը (160):
Աշխարհի ամենահին ռեստորանը 1200 տարեկան է:
Սոլյարին 75 տոկոսով ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Այս տարի նկարված նկարների 20 տոկոսը հայտնվում է Facebook-ում:
Մեղրը դարերով չի փչանում:
Շոգը մարդկանց դարձնում է զգայուն եւ ագրեսիվ:
Եթե դուք նյարդայնացած եք, ապա մի փորձեք հաշվել մինչ 10-ը. դրանից ավելի եք բարկանում:
Առաջին մարդը, ով Twitter-ում օգտագործել է «@», եղել է Ջոն Հիկսը' Firefox լոգոտիպի դիզայները:
Ձեր աջ ականջն ավելի լավ լսում է խոսքը, իսկ ձախը' երաժշտությունը:
Պսակադրության ժամանակ համբուրվելու ավանդույթը առաջացել է հին ժամանակերից: Ըստ ավանդության' համբուրվելով ամրացվում էր պայմանագիրը:
Գիտնականները պարզել են, որ մարդիկ իրենց գերագնահատում են: Շրջապատի մարդկանց կարծիքով' մենք այդքան էլ լավը չենք, որքան մեզ է թվում:
Օլիմպիական բոլոր լողորդները միզում են լողավազանի մեջ:
Նստակյաց կյանքը չի բերում ճարպակալության:
«Քնած գեղեցկուհին» ֆիլմի բնօրինակում բռնաբարվել է արքայազնի կողմից եւ մինչ արթնանալը ծննդաբերել է երկու երեխա:
Ձեր ուղեղն ավելի ակտիվ է քնած ժամանակ, քան հեռուստացույց դիտելիս:
Համարվում է, որ ցանկացած պահի բնակչության 0.7 տոկոսը հարբած է:
5 մարդուց երկուսն ամուսնանում են իրենց առաջին սիրեցյալի հետ:
Պատմության մեջ ամենակարճ նամակագրությունը եղել է գրող Վիկտոր Հյուգոյի եւ իր խմբագրի միջեւ: Հյուգոն սպասելով իր աշխատանքի դիմաց տրվելիք հոնորարին, գրել է' «?», եւ խմբագրի կողմից ստացել' «!» պատասխանը:
Smartphone ունեցողների 30 տոկոսը երբեք ծրագրեր չի ներբեռնել:
Տպիչների համար նախատեսված թանաքն ավելի թանկ է, քան մարդու արյունը:
Լեո Ֆենդերը, ով ստեղծել է Ֆենդեր կիթառի տեսակը, կիթառ նվագել չի իմացել:
Աչքի բիբը կարող է ընդլայնվել 45 տոկոսով, երբ նայում եք նրան, ում սիրում եք: