воскресенье, 15 ноября 2015 г.

30 հետաքրքիր փաստ մարդու մասին

48135244_3Մի քանի հետաքրքիր փաստ մարդու, նրա օրգանիզմի և նրա առօրյա կյանքի մասին.
1. Մարդիկ առավոտյան 1սմ ավելի բարձրահասակ են քան երեկոյան: Օրվա ընթացքում հոդերը սեղմվում են:
2. Տան փոշու մեծ մասը իրենից մարդու մեռած մաշկի շերտ է ներկայացնում:
3. Ցուցամատը ամենազգայուն մատն է:
4. Մարդու օրգանիզմը ստեղծում և սպանում է 15 միլիոն էրիտրոցիդ վայրկյանում:
5. Սնվելիս ժամանակավորապես վատանում է լսողությունը:
6. Ճաշի ժամանակ մարդը կուլ է տալիս մոտավորապես 295 անգամ:
7. Մարդու մաշկի մակերեսին ավելի շատ օրգանիզմներ կան, քան մարդիկ երկրի երեսին:
8. Երկրի երեսին ավելի շատ կենդանի մարդ կա, քան մահացած երկրի ամբողջ ընթացքում (մի փոքր կասկածելի է թվում այնպես չէ՞):
9. Որքան ցուրտ է սենյակում, որտեղ քնած եք, այնքան մեծ է հավանականությունը, որ կտեսնեք վատ երազ:
10. Միջատների կողմից ամենաշատ խայթոցները մարդու վրա բաժին է հասնում ոտքերին:
11. Կանայք թարթում են երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ:
12. Օրգանիզմի համար ավելի օգտակար է 2 4 ժամյա քնի ցիկլ, քան 1 8 ժամյա:
13. Մորուքի աճը միջինում կազմում է տարում 140մմ:
14. Վատ սանիտարական պայմանների հետևանքով ինֆեկցիաներից ամեն տարի մահանում է 4 միլոն մարդ :
15. Տղամարդու մազերի տրամագիծը կրկնակի անգամ մեծ է կանացի մազերի տրամագծից:
16. Եղունգը ավելի արագ աճում է միջնամատի վրա:
17. Ըստ վիճակագրության մարդը օրվա ընթացքում լոգարան է այցելում 6 անգամ:
18. Համի ռեցեպտորի բջիջների կյանքի տևողությունը 10 օր է;
19. Աշխարհի ամենաերիտասարդ ծնողների տարիքը 8 և 9 տարեկանն է: Նրանք ապրել են Չինաստանում 1910թ.:
20. Ամենահայտնի երիկամի քարը կշռում էր 1.36կգ:
21. Ըստ վիճակագրության մարդը կյանքի ընթացքում սափրվելու վրա ծախսում է 3350 ժամ, սափրելով 8.4 մետր մազ:
22. Աջ ձեռքով գրող մարդիկ, որպես օրենք ծամում են աջ կողմով, ձախով գրողները՝ ձախ կողմով:
23.  Աշխարհում ամեն 7 վայրկյանը մեկ երեխա է ծնվում:
24. Եթե Ձեր ծարավը դադարել է, հարկավոր է ավելի շատ ջուր խմել, քանի որ օրգանիզմի ջրազրկման ժամանակ ծարավի զգացողությունը անջատվում է:
25. Ծիծաղը իջեցնում է տագնապ առաջացնող հորմոնների քանակը և ամրապնդում իմունային համակարգը: 6 տարեկան երեխաները օրվա ընթացքում ծիծաղում են միջինում 300 անգամ: Մեծահասակները ծիծաղում են օրական ընդամենը 15-100 անգամ:
26. Աղմուկը, որը մենք լսում ենք ծովային խխունջի խեցին ականջին մոտեցնելուց ինչպես հասկանում եք ամենևին էլ օվկիանոսի ձայնը չէ, այլ արյան ձայնն է, որը լցվում է երակներից ականջ:
27. Մարդկանց, որոնք թողնում են ծխելը հարկավոր է 1 ժամ քիչ քուն:
28. Ամեն տարի մոտ 4000 մարդ վնասվածք է ստանում թեյի փաթեթից:
29. 4-ամյա երեխան միջինում օրական 437 հարց է տալիս:
30. Մարդու օրգանիզմում մոտ 100 000 կմ անոթ կա:

Комментариев нет:

Отправить комментарий