суббота, 9 января 2016 г.

organizmn aveli karevor e uxexi hamar qan xachbar lucheln

Օրգազմն ավելի կարևոր է ուղեղի համար, քան խաչբառ լուծելըԱմերիկացի 72-ամյա պրոֆեսոր Բարրի Կոմիսարուկան հավաստիացնում է, որ օրգազմն ավելի արդյունավետ է ազդում գլխուղեղի վրա, քան խաչբառներ և գլուխկոտրուկներ լուծելը:
Նա կարծում է, որ մարդկությունը պետք է կիրառի օրգազմի արդյունքում երջանկության հորմոնների արտադրությունը տարատեսակ նպատակներով` ծննդաբերության ցավերի մեղմման, ընկճախտի, անհանգստությունների վերացման և թմրակախվածությունների բուժման համար:
Կոմիսարուկան սեռական ակտերի գագաթնակետը ուսումնասիրում է 1960-ականներից: Նախ նա փորձարկումներ է արել լաբորատոր առնետների վրա, իսկ 1982-ից սկսել է դիտարկումները կամավոր կանանց վրա:
«Դը թայմս»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Օրգազմի ժամանակ դիտվում է արյան հոսքի ուժգնացում, որի արդյունքում ուղեղը սնուցվում է սննդարար նյութերով և թթվածնով: Երբ դուք լուծում եք խաչբառներ կամ գլուխկոտրուկներ, ակտիվանում են ձեր ուղեղի միայն մի քանի կենտրոններ, իսկ օրգազմն ակտիվացնում է ուղեղն ամբողջությամբ»:
Բարրին վստահ է, որ գիտությունը օրգազմի արդյունավետ կիրառման բազում միջոցներ կգտնի. «Կարևորը` հասկանալ, թե ինչ եղանակով է ուղեղը արտադրում այդպիսի ուժգին հաճույք, և որ բաժիններն են պատասխանատու այդ պրոցեսի համար: Ահա դրանից հետո արդեն կարելի է մտածել նրա կիրառությունների մասին»:

Комментариев нет:

Отправить комментарий